Search This Blog

Search This Blog

Sunday, July 20, 2025

2012_Jan_28_HMADS Celebrates 45th Anniversary with a Special Concert

 


Սրբոց Նահատակաց Ամէնօրեայ Վարժարանի

45 -ամեակը Համերգով

Յասմիկ Գուլեան- January 18, 2012

  youtube

HMADS, 45th Anniversary Gala Banquet.

Surpazan Arch_Yeghishe Gizirian_Clergy_Ambassador Garen Nazarian Program participants

Եթէ Չարենցը 20-րդ դարում իր պատգամը խօսքով ձեւակերպեց թէ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը հաւաքական ուժի մէջ է», ապա տառերի գիւտն անողը դերեւս 5-րդ դարում այն իրագործեց մէկ ազգի, մէկ ժողովուրդի համար:

Մտածողութեամբ ու գործով իրար կապելու, միացած շղթայ մնալու թշնամու հանդէպ միտումով:  Զինուորական էր: Նշանակում է  երդուել էր պատուով կատարել իրեն տրուած հրահանգները: Հոգեւորական էր: Առաջիններից՝ որ Աստուածաշնչի հատուածները եկեղեցու բեմից հնչեցրեց մեր ոսկեղնիկով:

Քանի որ բանաւոր  հայերէն լեզուն զարգացած ու մատչելի էր հաւատացեալ ժողովուրդին:  Այստեղից էլ այբուբեն ունենալու պահանջը հասունցած էր:  Մտածումի հետ ծնւում էր գիտնականը, իր ուժերին վստահ մտաւորականը: Օրուայ Վեհափառին հլու հաւատացեալ քրիստոնեան, թագաւորին երդւեալ զինուորական-քաղաքացին՝ այսօր աւելի քան 1600 տարի հայ ժողովուրդին պահում է հաւաքական դրօշի տակ:


            Այսօր Սրբոց Նահատակաց Ամէնօրեայ Վարժարանի 45 –ամեակն է: Համերգ-խրախճանքը իրականացրել են ժրաջան ծնողներ, ուսուցիչներ եւ աշակերտներ: Ոգին ի բռին աշխատել են լաւագոյնս ներկայացնելու ունկնդրին, եկող սերունդին:      

            Անժխտելիօրէն պարագլուխը  ՏիկԶարմինէ Պօղոսեանն է, վարժարանի տնօրէնուհին: Աւելի գեղեցիկ ու օրուան պատշաճ յղացում չէր կարող լինել, քան օգտագործել եկեղեւոյ սրբազան վայրը,  ուր  ունկնդրին զգօնութիւնը եւ ակնածանքը արթուն է:  

Որտեղ աթոռներների շրխկոց չես լսի:

Կազմակերպուած աշխատանքի արդիւնքը լաւագոյնս կ՛երեւայ եւ որ՝ ամէնակարեւորն է հնչականութիւնը-լսելիութիւնը յատուկ էր: Մուտք է գործում մոմերով ՍՆԱՎ-ի երգչախումբը: Երգի ուսուցչուհի, ղեկավար՝ Անահիտ Պօղոսեանը  կատարում է Կոմիտասի «Ով Մեծասքանչը» խօսք՝ Մեզպուրեանի, Ալ. Հեքիմեանի «Մեսրոպաշունչը» խօսք՝ Գ. Բանդուրեանի: Աշակերտներին ընկերակցում է ուսուցչուհին  որ առանձին ոգի է տալիս կատարմանը: Նուագակցող ուսուցչուհին է Ժանէթ Մարգարեանը եւ Նուարդ Ծ. Տատուրեանը: Ինչպէս միշտ Զարմինէ Պօղոսեանը իր գնահատական պատշաճ խօսքն է ասում: Շեշտում է, որ օրուան եկամտաբեր համերգի մասնակիցները, ովքեր երաժշտական կրթութեամբ որակաւոր կատարողներ են, իրենց ժամանակն ու կարողութիւնը առանց վարձատրութեան նուիրաբերել են շնորհակալ աշխատանքի յաջողութեան: Նրանցից ոմանք նախկին շրջանաւարտներ են,  զաւակները այսօր աշակերտ են ՍՆԱՎ-ի:

Յայտագիրը կազմուած էր հայ եւ օտար երգահանների ստեղծագործութիւններից, որ վկայում էր երգիչ-երգչուհիների ջութակահար-դաշնակահարի կատարման բարձրորակ մակարդակը: Վկայ՝ ծրագիր-յայտագրի գրքոյկում տրուած իւրաքանչիւրի կենսագրական նօթերը:

Այսպէս՝ արդար լինելու համար Ալպերթ Մալոթի «Տէրունական Աղօթքը», «Արփա-Սեւան»ը կատարում է պարիթոն Վաղարշակ Օհանեանը, Պուչինիի Լա Րոնտին, Դոդոխեանի «Ծիծեռնակը» սոփրանօ Անուշ Պարքլին: Ռախմանինովի երկու էտիւթ, Արամ Խաչատուրեանի պոէման՝ դաշնակահարուհի Թանիա Գաբրիէլեանը, Վերտիի «Թրուպատուր», Նիկոլ Գալանտարեանի «Արդեօք ո՞ւր ես» Մեցցօ սոփրանօ Յասմիկ Մէյխանէճեանը: Ալպէնիզ Թանկօ, Կոմիտաս «Ծիրանի Ծառ» ջութակահար Տիանա Վասիլեանը: Կոմիտաս «Երազ», «Սարերի Հովին մեռնեմ» կատարեց ժամանակակից երգչուհի Յուշերը: 

Վերջում կատարուեց Էրնէսթօ Տէ-Գըրթիսի եռեակ երգեցողութիւնը:

        Նման միջոցառումներ ի մի են բերում մարդկանց, վեր հանում բարի տրամադրութիւններ, մղում աւելի ազգօգուտ գործերի:

          Այս է նպատակը հետամուտ լինելու քաջութիւնը ունեցողին երանի:


     Հիւրասիրութեան  Սրահը հրաւիրող   ու ճաշակով ձեւաւորուած, յանձնախումբի անդամները խնդումերես, հիւրամեծար են՝ անկիւնի պաստառը տեխնիկայի վերջին խօսքով լուսանկարներով վկայում է, թէ ովքեր եկան ու անցան այս յարկի տակից: Ովքեր քար-քարի, շիւղ-շիւղի դրին ու կերտեցին այն, ինչ տեսնում ենք այսօր:

             Տարեդարձի կարկանդակը կտրւում է ծափ ու ծիծաղի տակ ու մինչեւ ուշ գիշեր շարունակւում է կերուխումը:



              Բարի երթ սրբազան գործի լծուած մարդկանց՝ ի փառս հայ գիրի, ի փառս Հայ  Դպրոցի, ի փառս հայ ոգու եւ միասնութեան:

No comments:

Post a Comment

ՀՈԳԵՒՈՐ ՍՆՈՒՆԴ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՇԱԲԱԹԱՎԵՐՋ ՄԸ ՖԻԼԱՏԵԼՖԻՈՅ Ս. ՍԱՀԱԿ - Ս.ՄԵՍՐՈՊ ԵԿԵՂԵՑԻԷՆ ՆԵՐՍ

  ՀՈԳԵՒՈՐ ՍՆՈՒՆԴ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՇԱԲԱԹԱՎԵՐՋ ՄԸ ՖԻԼԱՏԵԼՖԻՈՅ Ս. ՍԱՀԱԿ - Ս.ՄԵՍՐՈՊ ԵԿԵՂԵՑԻԷՆ ՆԵՐՍ   (Փետ րո ւար 23-24, 2024)   Մեծ Պահքի շրջանի կի...