Search This Blog

Search This Blog

Tuesday, December 4, 2018


ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ
                                                       Զահրատ
Որպէսզի կաղանդ տօնենք,
Տեւական,
Ուր որ գացինք,
Ուր որ գաղթեցինք,
Մեզի հետ
Մեր ծառն ալ տարինք:
Թէ մարեցաւ մոմերէն մին,
Տեղը չորս մոմ վառեցինք:
Թէ խաղալիք մը կոտրեցաւ:
Կամ ժապաւէն մը փրթաւ,
Տեղը միշտ նորը դրինք:
Արմատները ե՞րբ չորցան,
Ոստերուն մէջ աւիշը ե՞րբ
Ցամքեցաւ
Եւ հիմա ծառը աւելի շքեղ,
Թէպէտ շողշողուն,
Սակայն մերը չէ ալ:

No comments:

Post a Comment

Armenian Cultural Month_Honoring Mesrob Mashdots_Holy Translators- ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄԻՍԸ` ԱՆՄՈՌԱՆԱԼԻ 2020-ին

  Զարմինէ Գ ․ Պօղոսեան - Հոկտ. 1, 2020 - Springfield , PA Մարդ արարածը միշտ ալ պահանջք զգացած է իր զգացումները, յուզումները, վախն ու ք...